Ավտոբուսների նոր խմբաքանակը Երևանում կլինի 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։
«Ուրբաթ օրը թղթերն էին ուղարկել, որ տեսնեինք ամեն ինչ ճիշտ է թէ` ոչ։ Նայել ենք, որոշակի ինֆորմացիա ենք տվել։ Պլանավորվում է, որ ավտոբուսները Երեւանում կլինեն հունվար-փետրվարին», - ասաց Վազգեն Հարությունյանը։
Նրա տեղեկացրեց , որ խոսքը 30 նոր ավտոբուսների մասին է։