Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրում ուկրաինական «Շախտյոր Դոնեցկը» Համբուրգում ընդունեց Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային» եւ հաղթեց նվազագույն հաշվով։
40-րդ րոպեին գերմանացի Մարկ-Անդրե տեր Շտեգենի պաշտպանած դարպասը գրավեց ուկրաինացի հարձակվող Դանիիլ Սիկանը։
H խմբում «Բարսելոնան» 9 միավորով առաջինն է, «Շախտյորը» երրորդն է՝ 6 միավոր։
F խմբում Դորտմունդի «Բորուսիան» տանը մրցեց անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» հետ։ Գերմանական թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։
Աչքի ընկան գերմանացի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգն ու գերմանացի կիսապաշտպան Յուլիան Բրանդտը։
«Բորուսիան» 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Նյուքասլը» երրորդ տեղում է՝ 4 միավոր։
Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր
F խումբ
«Բորուսիա Դորտմունդ» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 2:0
Նիկլաս Ֆյուլկրուգ, 26, Յուլիան Բրանդտ, 79
«Միլան» - ՊՍԺ՝ 00:00 (Երեւանի ժամանակ)
Մրցաշարային դրություն․ «Բորուսիա»՝ 7 միավոր, ՊՍԺ (3 խաղ)՝ 6, «Նյուքասլ»՝ 4, «Միլան» (3 խաղ)՝ 2:
H խումբ
«Շախտյոր Դոնեցկ» - «Բարսելոնա»՝ 1:0
Դանիիլ Սիկան, 40
«Պորտու» - «Անտվերպեն»՝ 00:00
Մրցաշարային դրություն․ «Բարսելոնա»՝ 9 միավոր, «Պորտու» (3 խաղ)՝ 6, «Շախտյոր»՝ 6, «Անտվերպեն» (3 խաղ)՝ 0: