Իսրայելի ռազմաօդային ուժերի 6 F-16 ինքնաթիռներ գրոհել են Սիրիայի զինված ուժերի դիրքերը Դամասկոս և Էս-Սուվեյդա նահանգներում։ Այս մասին հայտարարել է Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտրադմիրալ Վադիմ Կուլիտը, փոխանցում է ТАСС-ը։
Նա հավելել է, որ Լաթաքիա նահանգում ահաբեկիչների կողմից Տարդին գյուղի տարածքից արձակված անօդաչու սարքերից երկու նռնակ նետելու և Բարզա-Ֆաուկանի բնակավայրի տարածքից, անօրինական զինված խմբավորումների կողմից սիրիական կառավարության ուժերի դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցներից երեք սիրիացի զինվոր վիրավորվել է։