Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին նշվում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում:
«Համոզված եմ, որ քաղաքական երկխոսության խորացումը և փոխշահավետ առևտրա-տնտեսական համագործակցության ինտենսիվ զարգացումը Բելառուսի և Հայաստանի միջև, ինչպես նաև ձեր երկրի որոշումը գործուն մասնակցություն ունենալ եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին ավելի կամրապնդի բարեկամական հարաբերությունները երկու ժողովրդի միջև՝ օժանդակելով դրանց հետագա բարգավաճմանը»,- նշված է Լուկաշենկոյի ուղերձի մեջ: