«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն օրերս հանդիպել է ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հանդիպումները, բնականաբար, առանձին-առանձին են եղել եւ, ինչպես փոխանցում են, արարողակարգային բնույթի։ Քննարկել են հիմնականում Արցախում մինչեւ սեպտեմբերի 19-ը տիրած վիճակը, մեկօրյա պատերազմը, արցախցիների տարհանման հարցերը, ապագային գրեթե անդրադարձ չի եղել։


Ավելի վաղ գրել էինք, որ Շահրամանյանը Հայաստան գալուց հետո հանդիպել էր նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Այդ հանդիպումների մասին որեւէ հաղորդագրություն չի տարածվել՝ թերեւս խուսափելով քաղաքական շահարկումներից, մինչդեռ անհայտ ՀԿ-ի ներկայացուցիչների եւ Շահրամանյանի հանդիպման մասին Արցախի տեղեկատվական շտաբը հարկ է համարում տեղեկացնել։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում