Հնարավոր է, որ ԱՄՆ-ի ցանկությունն է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը դուրս գա տարածաշրջանից, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ինձ թվում է, որ մարդիկ, որոնք նման սցենարներ են մշակում, իրականում ցանկանում են էլ ավելի մեծ ճգնաժամ հրահրել: Թերևս դա այն է, ինչ ուզում են ամերիկացիները», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը RT-ին տված հարցազրույցում:
«Իրանի կամ որևէ այլ երկրի կողմից տարածաշրջանում լայնածավալ պատերազմի ցանկություն չեմ տեսնում, խնդիրն այն է, որ եթե այս զսպվածությունն ընկալվի որպես թուլություն, որպես կանաչ լույս, Գազայում անել այն, ինչ ցանկանում են, մեծ սխալ կլիներ»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ այն ամենը, ինչ գալիս է Ռուսաստանից, ընկալվում է որպես թշնամական ակտ, որպես թշնամական նախաձեռնություն։ Սակայն, ըստ էության, գործնական առումով Վաշինգտոնը չի ցանկանում կապել Իսրայելի ձեռքերը։
«Պատմական առումով պաղեստինյան պետության ստեղծումն անխուսափելի է»,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ այժմ Գազայի հատվածի ապագայի վերաբերյալ քննարկումների մեծ մասում «ուշադրություն չի դարձվում» Իսրայելի հարևանությամբ պաղեստինյան պետության ստեղծմանը։
Լավրովն ընդգծել է, որ մարտերի դադարեցումը և հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված միջոցներ ձեռնարկելը առաջնային խնդիր է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում։ «Անմիջական խնդիրն է դադարեցնել ռազմական գործողությունները և միջոցներ ձեռնարկել հումանիտար խնդիրների լուծման համար, որոնք նկատվում են ամենուր», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։