Կարծում եմ՝ կընդունվեն բոլոր միջոցները Կովկասյան հողում իրավիճակի կայունացման համար։ Այս մասին ասել է ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը տեսակամրջի ժամանակ՝ պատասխանելով հայկական կողմի անհանգստության մասին հարցին, որը վերաբերել է ՀԱՊԿ պատասխանատվության դաշտին (կապված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ- խմբ.)։
Սիդորովի խոսքով՝ ինչ վերաբերում է Կովկասյան տարածաշրջանին, միջոցներ առաջարկվել են դեռ անցած տարի։ «Սկզբում այն բանից հետո, երբ Միավորված շտաբի եւ քարտուղարությամբ պատվիրակությունն աշխատում էր Հայաստանում, եղել է զեկույց բոլորին՝ պաշտպանության նախարարներին, ԱԳՆ-ին, անվտանգության խորհուրդների քարտուղարին, պետությունների ղեկավարներին։ Բոլոր եզրահանգումների եւ գնահատականների հիման վրա առաջարկվել են որոշակի միջոցներ եւ պատրաստվել են փաստաթղթերի նախագծեր։ Մի շարք պատճառներով քննարկումն ընթանում է մինչեւ ներկա պահը։ Առաջ անցնել եւ, առավել եւս՝ կանխատեսել չեմ կարող, թե ինչ որոշում կընդունեն պետությունների ղեկավարները, չեմ կարող եւ չեմ պատրաստվում։ Բայց ես կարծում եմ, որ կընդունեն, այդ թվում բոլոր միջոցները Կովկասյան հողում իրադրությունը կայունացնելու համար։ Ե՛վ Հայաստանում, ե՛ւ հարակից պետություններում»,- ասել է ՀԱՊԿ Միավորված շտաբի պետը։