Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը նկարահանել է «Բոյկոտ» անվամբ հոլովակը, որտ նպատակ ունի խթանելու տեղական արտադրությունը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ռեժիսորը, հավելելով, որ այս հոլովակից հետո բողոք է առաջացել թուրքերի կողմից և այն ժամանակավորապես փակվել էր:
«Բողոքողները Հայաստանում ավելի շատ էին», - նշեց նա:
Հոլովակի հիմնական նպատակն այն է, որ տեղական արտադրանքը խթանվի, որ արտադրողները չվախենան այստեղ արտադրել: «Որ այստեղ արտադրեն, այլ՝ չգնան ուրիշ երկիր, այնտեղից ապրանքներ բերեն», - պարզաբանեց նա:
Նրա խոսքերով, այսօր հայ արտադրողները արտադրում են տեղական ապրանք, սակայն վրան գրում են «Արտադրված է Թուրքիայում», որպեսզի լավ ծախվի և թանկ լինի:
Նա նաև նշեց, որ այս հոլովակների շարքը Ամերիկայի հեռուստաընկերությամբ ցուցադրվում է օրական չորս անգամ, իսկ Հայաստանի հեռուստաընկերություններով ընդհանրապես չեն ցուցադրվում:
Ներկայացնում ենք նաև «Բոյկոտ» տեսանյութը: