Իրաքում «Իրանի կողմից աջակցվող» շիա աշխարհազորայինները հայտարարել են, որ երկու անօդաչու թռչող սարքեր են օգտագործել Իրաքում և Սիրիայում ամերիկյան բազաների վրա հարձակվելու համար, հաղորդում է NBC News-ը:
Հյուսիսային Իրաքի Քրդստանի պաշտոնյաները հայտնել են, որ հարձակումը հրդեհ է բռնկել Էրբիլ նահանգում գտնվող բազայում, որտեղ ամերիկյան ուժերը գլխավորում են ԴԱԻՇ-ի դեմ պայքարող կոալիցիան:
Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ հարձակումներ են եղել հենակետերի վրա և եղել են տեղեկություններ վիրավորների մասին։