Ես անձնապես դեմ եմ հենց Թուրքիայից բերված ապրանքներին: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի որոշմանն, ըստ որի թույլատրվում է Ադրբեջանից և Թուրքիայից սննդամթերքի ներմուծումը Հայաստան, այսպիսի տեսակետ արտահայտեց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:
«Բոլորս էլ գիտենք թե ինչ թույնի տեսակներ կան, որոնք կարող են երկարաժամկետ լինել և ուշ արտահայտվել», - նշեց նա, հավելելով, որ այս որոշումն իր հետ բազմաթիվ վտանգներ է բերում:
Նրա խոսքերով, բոլոին պարզ է, թե խախտումներն ինչ ձևով են բացահայտվում և ցանկացած սննդամթերքի մեջ կարող են հիվանդության հարուցիցչներ լինեն:
«Ինչու՞ մենք պետք է հիմնվենք այնտեղից բերված սննդամթերքի վրա այն դեպքում, երբ մեր գյուղացին սոված է: Ջրերն այնպես են թանկացրել, որ գյուղացին չի կարողանում ջրի հողերը և այն շուտով կդառնա անապատ», - նշեց նա:
Սակայն նրա խոսքերով, Էապես ոչինչ չի փոխվել, քանի որ այս արգելված ժամանակ կրկին ներկրվել են այնտեղից տարբեր աննդամթերքներ՝ լոլիկ, խմորեղեն, մակարոնեղեն և այլ նման բաներ: «Պետք է գտնել, թե ովքեր են այս ընթացքում խախտել օրենքը: Իբր թե արգելված էր, հիմա էլ թողել են», - հայտարարեց նա:
Մենք կարող ենք Թուրքիային էմբարգո անել, մինչ բացվի սահմանը:
Նրա խոսքերով, պետությունը պետք է արգելի այսպիսի որոշումների ընդունումը: «Թույլ տալ, որ մենք գնանք Թուրքիա, առևտուր անենք, հարստացնենք թշնամուն, ով այդ փողերը հետագայում օգտագործում է մեր դեմ, անընդունելի է: Մենք կարող ենք Թուրքիային էմբարգո անել, մինչև բացվի սահմանը», - հայտարարեց նա:
Ազատամարտիկ Հակոբ Դաշյանի խոսքերով, սա առնվազն մեր իշխանության կողմից դավաճան քայլ է իր ժողովրդի հանդեպ: «Այն ազգը որը թշնամիներից ազատագրվել է կյանքի գնով, իր սահմանը բացում է թշնամի երկրի առաջ: Մենք հարստացնում ենք թուրքին և այն արդեն նախարարի որոշումն է», - նշեց նա, հավելելով, որ այս դավաճան որոշումը սյունի պես կախված է մեր երկրի վրա:


