Իրանցիները համազգային ցույցեր են անցկացրել՝ ի նշան համերաշխության շրջափակված Գազայի հատվածի պաղեստինցիների հետ, որոնք շաբաթներ շարունակ գտնվում են Իսրայելի հարձակման տակ, գրում է Mehr-ը։
Հազարավոր մարդիկ շաբաթ օրը դուրս են եկել տարբեր քաղաքների և գավառների փողոցներ՝ արտահայտելու իրենց վրդովմունքը Գազայում շարունակվող արյունահեղության կապակցությամբ:
Նրանք ծածանել են պաղեստինյան դրոշները, վանկարկել հակաիսրայելական ու հակաարևմտյան կարգախոսներ։
Ցուցարարները նաև դատապարտել են Իսրայելի կողմից անմեղ քաղաքացիների կոտորածը և կոչ են արել պատասխանատվության ենթարկել Իսրայելի ռեժիմին: