Իսրայելցի զինվորականներն «ընդլայնում» են «գործողությունը» Գազայի հատվածում, տեղեկացրել է Agence France-Presse գործակալությունը։
Իսրայելը նախազգուշացրել է Ջաբալիայի եւ մերձակա ճամբարի փախստականներին տարհանման մասին, զինվորականները հայտարարել են, որ «ընդլայնում են իրենց գործողությունը Գազայի հատվածի... լրացուցիչ շրջաններում»։
Գազայի առողջապահության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ավելի քան 80 մարդ սպանվել է շաբաթ օրը Ջաբալիային հասցված երկու հարվածներից, այդ թվում ուղղված ՄԱԿ դպրոցի դեմ։ Տեսանյութերում երեւում են արյամբ եւ փոշով պատված զոհերի մարմինները շենքի հատակին, դպրոցական սեղանների տակ։
Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ Ջաբալիան գտնվում է ուշադրության կենտրոնում, քանի որ զորքերը «թիրախավորում են ահաբեկիչներին եւ հարվածներ են հասցնում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքին»։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ «միջադեպը Ջաբալիայի շրջանում» դիտարկվում է։
Երկուշաբթի Wafa պաղեստինյան տեղեկատվական գործակալությունը տեղեկացրել է, որ ինդոնեզական հիվանդանոցը, որը գտնվում է Ջաբալիայից ոչ հեռու, ենթարկվել է գնդակոծության։