Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Եվրոնյուսի» հարցազրույցում հայտնել է, որ երկրի իշխանությունները մտադիր են Լեռնային Ղարաբաղում բնակեցնել մոտ 140 հազար մարդ, այդ թվում հայ փախստականներին, որոնք հայրենիքից հեռացել են աշնանը։
Նրա խոսքով՝ նախատեսվում է նպատակն իրականացնել 2026թ.։
Նրա խոսքով՝ վերադառնալ ցանկացող հայերը պետք է ստանան ադրբեջանական քաղաքացիություն։
Դրանից առաջ, ինչպես նշել է Ալիեւը, «անհրաժեշտ է ներդրումներ կատարել Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքային եւ բնակելի օբյեկտներում», տեղեկացրել է «Կոմերսանտը»։