ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, ամենայն հավանականությամբ, երեքշաբթի օրը կքվեարկի Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի զինյալների միջև հակամարտությունում անհապաղ հումանիտար զինադադար պահանջող բանաձեւի նախագիծը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ դիվանագետներին հղումով։
Այս քայլը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ուրբաթ օրը ԱՄՆ-ը վետո դրեց Գազայի հատվածում անհապաղ մարդասիրական հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջի վրա:
Գլխավոր ասամբլեան հոկտեմբերին ընդունել է բանաձեւ, որը կոչ է անում «անհապաղ, տեւական եւ կայուն մարդասիրական զինադադար, որը կհանգեցնի ռազմական գործողությունների դադարեցմանը»: