Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խոստացել է Ուկրաինայում ստեղծել զինված ուժեր, որոնք ապագայում կկարողանան զսպել Ռուսաստանը։
ԱՄՆ պաշտպանության գերատեսչության ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնը վճռական է օգնել Կիևին ռազմաճակատում հաջողությունների հասնելու հարցում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ մտադիր է ընդլայնել ու համախմբել ուկրաինական բանակի՝ մարտական գործողություններ իրականացնելու հնարավորությունները։
«Նրա խոսքով՝ Ուկրաինան մեծ նշանակություն ունի ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ 21-րդ դարում համաշխարհային անվտանգության համար։Նրա խոսքով՝ Ուկրաինան մեծ նշանակություն ունի ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ 21-րդ դարում համաշխարհային անվտանգության համար։», - ասել է Օսթինը:
Նրա խոսքով՝ Ուկրաինան մեծ նշանակություն ունի ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ 21-րդ դարում համաշխարհային անվտանգության համար։
Մինչ այս Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Օլիվիա Դալթոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը շուտով կարող է հայտարարել Ուկրաինային նոր ռազմական օգնության մասին։