Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում է նախատեսված հունվարին, հույս կա, որ կողմերը կկարողանան համաձայնեցնել խաղաղության պայմանագրի վերջնական նախագիծը։ Այս մասին հանրայինի եթերում ասել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Հույս կա, որ հունվարին արտգործնախարարների մակարդակով սպասվող հանդիպմանը, որին Ադրբեջանը համաձայնել է, մենք պետք է կարողանանք ավարտին հասցնել պայմանագրի տեքստը», - ասել է նա: