Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի 5-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել հրշեջներ, ոստիկաններ ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը տեղում բուժօգնություն է ցուցաբերել 67-ամյա տանտիրուհուն։
67-ամյա կինը բժիշկների կողմից անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո հրաժարվել է հոսպիտալացվելուց:
Հրդեհի պատճառը, ըստ նախնական տեղեկությունների եղել է գազաբալոնից տեղի ունեցած գազի արտահոսքը:
Այրվել է նաև Nissan March մակնիշի ավտոմեքենան: