Հունաստանի Հանրապետություն այցի շրջանակներում՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հունաստանի Հանրապետության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական համագործակցությանը, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:


Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: