Սաուդյան Արաբիայի առաջնության 17-րդ տուրում «Ալ Ֆատեհը» սեփական խաղադաշտում մրցել է «Ալ Շաբաբի» հետ։ Գրանցվել է ոչ ոքի՝ 1:1:
«Ալ Ֆատեհի» կազմում գեղեցիկ գոլային փոխանցում է կատարել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։
«Ալ Ֆատեհը» 25 միավորով 7-րդն է, «Ալ Շաբաբը» 11-րդն է՝ 18 միավոր։