Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրված շատրվանների պուրակում շուտով իր հյուրընկալ դռները կբացի Սուրբծննդյան տոնավաճառը, որտեղ առանձին հատված տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։


«Քաղաքապետարանում հյուրընկալել էի մեր հայրենակիցներին, ովքեր 16 տնակներում կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքները և ավանդական խոհանոցի համն ու հոտը»,- գրել է քաղաքապետը: