Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Եռաբլուր պանթեոն այցելած երկրի բարձրագույն ղեկավարության, ԱԺ պատգամավորների ու, մասնավորապես, Սամվել Ալեքսանյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար «տոնական» տրամադրություն է ապահովել զոհված երկու ազատամարտիկների մայրը։ Այս մասին հայտնում է News.am-ը:
Նա հերթով հետապնդել է աշխարհիկ եւ հոգեւոր իշխանության բոլոր ներկայացուցիչներին՝ պահանջելով իրեն բնակարան տալ։ Միայն Տարոն Մարգարյանին չի հաջողվել խույս տալ կնոջ հետապնդումներից, ու նա ստիպված խոստացել է. «Կգաս, կնայենք»։ Դրանից հետո էլ տիկին Անահիտը չէր հանգստանում, դժգոհում էր, որ իրեն խոստացել է օգնել նաեւ Դավիթաշեն վարչական շրջանի պատգամավոր Արթուր Գեւորգյանը, բայց իր 14 հոգանոց ընտանիքը շարունակում է բնակվել ավտոտնակում։
Ամբողջ ընթացքում նրան փորձում էր հանգստացնել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ մեկ համոզելով, մեկ՝ խոստանալով, մեկ-մեկ էլ՝ թեւից քաշելով։
Մանրամասները` այստեղ:
Լուսանկարները և տեսանյութը` news.am