«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով, Ամբակում Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության պետ է նշանակվել։


Դեռ այս տարվա հոկտեմբերի 14-ին գրել էինք, որ, մեզ հասած սեղեկությունների համաձայն, ՔՊ-ականների մի հատված արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին է առաջարկել Ամբակում Գրիգորյանի թեկնածությունը, սակայն նախարար Մինասյանը մերժել է։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան հասկացրել են, որ Գրիգորյանը միակ արժանի թեկնածուն է:

Արդյունքում ամիսներ անց՝ նախարար Մինասյանի մերժումից հետո, իրավապահ համակարգը հաշվի չառավ նախարարի ցանկությունն ու նշանակեց իր ցանկալի թեկնածուին, քանի որ քաղաքական թիմը նրան էր տեսնում ՔԿՀ ղեկավարի պաշտոնում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: