Եղիշե Մելիքյանը ստացել է Հայաստանի Պրեմիեր լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչի մրցանակը:
«Այս անգամ որոշեցի ընդունել մրցանակը ու հույս ունեմ, որ այսուհետ ամսվա լավագույններին որոշելիս արդար ընտրություն կկատարվի:
Հիմա թիմը մեկնել է վաստակած հանգստի, ու վերադառնալու ենք թարմ ուժերով` հասկանալով, թե ինչ մարտահրավերներ ունենք առաջնության երկրորդ հատվածում»,- Եղիշե Մելիքյանի խոսքը մեջբերում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը:
Եղիշե Մելիքյանը ճանաչվել էր նաեւ հոկտեմբերի լավագույն մարզիչ, սակայն հրաժարվել էր մրցանակից։
«Արդարություն այս հարցով չեմ տեսնում, այնպես է ստացվում, որ երբ ցանկանում են մրցանակը տալիս են, երբ` ոչ, ոչ, իսկ ես, երբ ցանկանում եմ, ընդունում եմ այն, երբ` ոչ, ոչ: Այս անգամ որոշել եմ չընդունել»,-նշել էր Մելիքյանն անցած ամիս։
Հայաստանի Պրեմիեր լիգայի 20 տուրից հետո «Փյունիկը» 48 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նոայից»։