Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պյուռոսյան հաղթանակ է տարել երեքշաբթի ուշ երեկոյան՝ ընդունելով օրինագիծ ներգաղթի մասին այն քվեարկությունից հետո, որը խոր սպիներ է թողել խորհրդարանական կոալիցիայում, գրել է Politico-ն։
Օրինագիծը նախատեսում է մի շարք միջոցներ, որոնք ենթարկվել են սուր քննադատության Մարին լը Պենի ձախ «Ազգային միաբանության» կողմից, մինչդեռ ծայրահեղ աջ կուսակցությունը պնդում է, որ Մակրոնի կառավարությունը ոգեւորվել է պետական սոցիալական նպաստներից օտարերկրացիներին հանելու կոչերից։
Օրինագծի կարեւոր մասը նախատեսում է նպաստներ օտարերկրացիների համար Ֆրանսիայում հինգ տարի կամ նրանց համար 30 ամիս գտնվելու պայմանով, ովքեր աշխատանք ունեն, ինչը կրկնում է «Ազգային միաբանության» նախընտրական գծի որոշ կետեր։
Երեքշաբթի «Ազգային միաբանություն» անսպասելի հայտարարել է, որ կքվեարկի կառավարական օրինագծի օգտին՝ անհարմար վիճակի մեջ դնելով Մակրոնի կուսակցության բարձր ղեկավարությանը։ Կառավարությանը հաջողվել է օրենքն ընդունել այն խոստման շնորհիվ, որն արվել է վերջին պահին՝ չընդունել օրենքը, եթե այն բավականաչափ աջակցություն չստանա առանց ծայրահեղ աջերի։
349 պատգամավոր, ներառյալ Մակրոնի կենտրոնամետ կոալիցիայի օրենսդիրները, պահպանողականները եւ Ազգային ժողովի 88 պատգանավորներ, ի վերջո քվեարկել են օրինագծի օգտին, իսկ 186-ը դեմ է քվեարկել։
Այժմ կառավարությունը բախվել է պառակտված կոալիցիայի խորհրդարանում։ Սպասվում է, որ Մակրոնը չորեքշաբթի ելույթ կունենա ճգնաժամի հետ կապված։
Լուրեր են պտտվում, որ շուտով նա կարող է կադրային փոփոխություններ ձեռնարկել, ներառյալ վարչապետի փոփոխությունը, որպեսզի նոր կյանք հաղորդի իր կառավարությանը։
Ներգաղթի մասին օրինագիծը լուրջ փորձություն էր Մակրոնի կառավարության համար, քանի որ այն ձգտում է ճնշել ծայրահեղ աջերին միգրացիայի եւ սահմանայնին վերահսկողության հարցերում։ Այս ամենը տեղի է ունենում Ֆրանսիան կառավարելու Մակրոնի ունակության ֆոնին այն բանից հետո, երբ անցած տարի պարտությունը խորհրդարանական ընտրություններում նրա համար Ազգային ասամբլեայում մեծամասնության կորուստ նշանակեց։