Եվրամիության բանակցողները համաձայնագիր են կնքել ապաստան տրամադրելու մասին ԵՄ հնացած կանոնների վերանայման հիմնական տարրերի վերաբերյալ՝ ճանապարհ բացելով վերջնական համաձայնության համար, տեղեկացրել է AP-ն։
Անդամ երկրների բանագնացները «համաձայնության են հասել Ապաստան տրամադրելու եւ միգրացիայի պակտի հիմնական քաղաքական տարրերի հարցում», նշվել է ԵՄ-ում նախագահող Իսպանիայի հայտարարությունում։
Պակտը գովազդվում էր որպես ԵՄ միգրացիոն խնդիրների պատասխան։ ԵՄ հին կանոնները կորցրել են հրատապությունը 2015թ., այն բանից հետո, երբ ավելի քան 1 մլն մարդ առանց թույլտվության հայտնվեց Եվրոպայում։ Նրանց մեծ մասը փախել էր պատերազմից Սիրիայում կամ Իրաքում։
Բայց առաջընթացը ձեռք բերված համաձայնության հարցում աննշան է, քանի որ անդամ պետությունները վիճում են այն մասին, թե որ երկիրը պետք է ստանձնի միգրանտների պատասխանատվությունը, եւ արդյոք մյուս երկրները պետք է օգնեն։
Բանակցողները վերացրել են տարաձայնություններն այնպիսի հարցերում, ինչպիսին են առանց թույլտվության եկած միգրանտների ստուգումը, նրանց կենսաչափական տվյալների օգտագործման միջոցները, այն կանոնները, որոնք որոշում են, թե ԵՄ որ երկրները պետք է դիտարկեն ապաստան տրամադրելու հայտարարությունները, եւ դրա ընթացակարգերը։