Լիա Զախարյանը յուրահատուկ մոտեցում է ցուցաբերել ամանորյա ֆոտոշարքին։ Ոչ, դերասանուհին Ձյունանուշի կերպարում չէ, ոչ էլ՝ հեքիաթային արքայադստեր կամ գլամուրային գեղեցկուհու․ նա դարձել է Մարդուկ-Ջարդուկ ու կիսվել, թե ինչու է ընտրել հենց այդ կերպարը։
««Շելկունչիկ» Լիան…կամ՝ Մարդուկ-Ջարդուկը։ «Շելկուչիկը» դարձել է Ամանորի առաջնային խորհրդանիշը, միանգամից տոնական տրամադրություն է փոխանցում։ Ես՝ ինքս, տանը մի քանի հատ Մարդուկ-Ջարդուկ ունեմ։ Իսկ իմ «Շելկուչիկի» տեսքը վերցրել եմ Մրայա Քերիի «All I want for Christmas is you» տեսահոլովոկից։ Հիշեցի՞ք այդ տեսարանը»,-լուսանկարներին կից գրել է դերասանուհին։
Ֆոտոշարքի հեղինակը @sp1ark-ն է։