Արտաքին ուժերը ցանկանում են օգտագործել պաղեստինա-իսրայելական թեժացումը իրենց շահերի օգտին եւ տարածաշրջանային պատերազմ հրահել, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ակնհայտ է դարձել, որ որոշ արտաքին ուժեր դեմ չեն օգտագործել պաղեստինա-իսրայելական հակամարտության հերթական թեժացումը իրենց շահերի օգտին, տարածաշրջանային պատերազմ հրահրել՝ զարգացնելով ԱՄՆ եւ նրա դաշնակիցների նախկին բազմաթիվ արկածախնդրությունները, որոնք սանձազերծվել են Մերձավոր Արեւելքում վերջին քսան տարում եւ որոնց արդյունքը խափանված պետականությունն է, հարյուր հազարավոր զոհերը, փախստականների մեծ հոսքը»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով համագործակցության ռուս-արաբական համաժողովի բացմանը։
«Մեր գործընկերների հետ միասին մենք շարունակում ենք ջանքեր գործադրել, առաջին հերթին, ի շահ իրադրության երկարաժամկետ կայունացման եւ հակամարտության կարգավորումը քաղաքական-դիվանագիտական հարթություն տեղափոխելու համար»,- ավելացրել է Լավրովը։