«Սինջար» եզդիների ազգային միավորումը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության տոնի առթիվ, որում, մասնավորապես, ասվում է.

«Ի սրտե շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին` անկախության 22-րդ տարեդարձի առթիվ:

Սա հիրավի համաժողովրդական տոն է, բոլոր ՀՀ քաղաքացիների տոնը: Հայաստանի Հանրապետության ներկայիս անկախության համար պայքարել և արյուն են թափել նաև եզդիները` ուստի սա նաև եզդի ժողովրդի ազգային տոներից մեկը պետք է համարվի:

Մենք նվաճեցինք մեր անկախությունը չափազանց բարդ ու դժվարին ճանապարհով: Այն հնարավոր դարձավ ՀՀ քաղաքացիների համախմբվածության ու միասնականության շնորհիվ:

Դա մեծագույն հաղթանակ է, որը պետք է պահել ու փայփայել աչքի լույսի պես: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հպարտանա այս ձեռքբերմամբ և իր հնարավորության սահմաններում անի ամեն ինչ, որպեսզի մեր ընդհանուր պետականությունը լինի ավելի պաշտպանված և զարգացած: Մեկ անգամ ևս շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին պետական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն և մեծագույն հաջողություններ` ի փառս Հայաստանի Հանրապետության»: