Այո, 1990-1991-ին կային այդպիսի մարդիկ, որոնց ոչ միայն ճանաչել եմ, այլեւ ուղղություն եմ տվել. նրանք բթամիտներն էին, այն ժամանակվա նիկոլները: Այս մասին հետ զրույցում նշեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ 1990-1991 թվականներին առաջնորդներն ասում էին, որ մեզ ոչ թե անկախություն է պետք, որ պետություն ունենանք, այլ անկախ պետություն է պետք ԼՂ հարցը լուծելու համար:
«Նրանց համար կար Մոսկվայի կողմից պարտադրած Արցախի հարցը: Ժամանակին Մոսկվան Ստալինի միջոցով ստեղծել է Արցախի խնդիրը, որպեսզի եթե ադրբեջանցիները կամենան անկախանալ, նրանց սանձի, եթե հայերը փորձեն անկանալ, նրանց սանձի: Այսինքն պատանդ է վերցրել:
Հիմա բթամիտ Նիկոլին թվում է, թե այն ժամանակ բոլորն իր նման են մտածել: Այո, ես բթամիտ արցախապաշտներին, արցախակենտրոն մտածողներին բացատրում էի, որ Արցախին կարող է օգնել միայն անկախ Հայաստանը: Հիմա նա կարդացել է իմ ասածները, վերցրել է մի մասը»,-ասաց Հայրիկյանը:
Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես, Արցախի մասին խոսելու իրավունք չունի:
«Դուք գիտե՞ք, Նիկոլի գլխավոր բթամտությունը որտեղից է երեւում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների հայցեակարգ պետք է մշակեն: Սահմանադրական բարեփոխումներն անում ես այն դեպքում, երբ ունես հայեցակարգ»,-ասաց նա:
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե միջազգային հանրությունը դեռ 1990-ականներից Արցախը դիտարկել է Ադրբեջանի կազմում, Հայրիկյանն ասաց. «Բթամիտ պետք չի լինել, պարզապես շատ բարձր մակարդակի սրիկա պետք է լինել ասելու համար, որ Արցախի հարցը լուծված էր: Արցախի խնդրին լուծում գտնելու համար ամբողջ միջազգային հանրություն էր աշխատում: Եթե աշխարհը դեմ լիներ, Մինսկի խմբով կհավաքվեին, կասեին՝ Նիկոլ, կամ Լեւոն, կամ Ռոբերտ, էդ հարցը փակեք, վերջացավ, դուք սխալ եք: Աշխարհն ասում է՝ անառարկելի ինքնորոշման հարց կա, որը հակադրվում է գոյություն չունեցող տարածքային ամբողջականության սկզբունքին: Միայն սրիկաներն են ասում, որ միջազգային հանրությունն ունի տարածքային ամբողջականության սկզբունք: Դա սկզբունք չի, պայմանավորվածություն է, իսկ ինքնորոշումը սկզբունք է:
Դու ո՞վ ես, որ ասես՝ ամեն հարց լուծված էր: Միայն սրիկաներն են ասում՝ այլ ելք չկար: Առողջ, բանական մարդն ասում է՝ ես ելքը չեմ գտնում, դրա համար, ով ելքը գիտի, թող անի»: