ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց. «Սա մեր ամենաթանկ տոնն է, որը բնութագրում է մեր հայ ժողովրդի նորօրյա պատմությունը, մեր ազատական տենչը: Այն, ինչին ձգտել է մեր ժողովուրդը, մենք կարողացել ենք մեր ժողովրդին տանել այդ ուղիով, և ստեղծել ենք անկախություն, և սա պետք է փայփայել և պատշաճ կերպով փոխանցել մեր մատաղ սերնդին, մեր հետագա սերունդներին»: