Իսրայելին պատկանող առեւտրանավն Արաբական ծովում, Հնդկաստանի արեւմտյան ափերի մոտ, ենթարկվել է անօդաչուի գրոհին, ինչը հրդեհ է առաջացրել, շաբաթ օրը տեղեկացրել է Ambrey բրիտանական ընկերությունը, որն զբաղվում է ծովում անվտանգության հարցերով, տեղեկացրել է Reuters-ը։
Հրդեհը լցանավում, որը լողում էր Լիբերիայի դրոշի ներքո, մարվել է, անձնակազմը չի տուժել. միջադեպը տեղի է ունեցել հնդկական Վերավալ քաղաքից 200 կիլոմետր հարավ-արեւմուտք, նշվել է հաղորդագրությունում։
«Տեղեկացվել է նաեւ որոշ վնասվածքների մասին, եւ նավի վրա ջուր է հայտնվել։ Նավը պատկանում է Իսրայելին։ Այն վերջին անգամ Սաուդյան Արաբիա է նավարկել եւ այդ պահին ուղեւորվում էր դեպի Հնդկաստան»,- նշվել է ընկերության կայքում։
Ընկերությունում տեղեկացրել են, որ հնդկական նավատորմը միջոցներ է ձեռնարկում։