Համաձայնություն է ձեռք բերվել Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Իրանի և ՀՀ արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Հուսով ենք, որ նոր տարվա առաջին շաբաթների ընթացքում իմ գործընկերոջ հետ առաջիկայում ականատես կլինենք գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը։
Մենք դրական ենք գնահատում երկկողմ հարաբերությունների զարգացումը, կարևորում ենք երկու երկրների միջև պետական ու մասնավոր սեկտորների միջև համագործակցության զարգացումը»,- ընդգծեց Իրանի ԱԳ նախարարը: