Ազատության հրապարակից քիչ առաջ մեկնարկեց «Անկախության համազգային երթը», որը, ինչպես հետագայում պարզվեց արտոնված չէր։ Երթի կազմակերպիչներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և զգուշացրեց այդ մասին։
Այդուհանդերձ, Վալերի Օսիպյանը չարգելեց տոնի կապակցությամբ անցկացվող միջոցառումը և հույս հայտնեց, որ ամեն ինչ խաղաղ կանցնի։
Երթին մասնակցում են ակտիվիստներ, քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների անդամներ, հասարակական խմբեր, Նախախորհրդարանի անդամները։
«Ոչ մաքսային միությանը», «Ես անկախ եմ» և այլ նման բովանադակ պաստառներ պարզած, ինչպես նաև եռագույն դրոշներով քաղաքացիները պետք է շարժվեին Հյուսիսային պողոտայով, Մաշտոցի պողոտա, այնուհետև դեպի Բաղրամյան 26՝ նախագահի նստավայր։