Աֆղանստանի բնակչության մեկ երրորդը սննդամթերքի հասանելիություն չունի, ինչի հետևանքով երկրում միլիոնավոր մարդիկ տառապում են սովից, հայտնում է ՄԱԿ-ի կայքը։
Ընտանիքներն անպատրաստ են ձմռան դաժան ամիսներին, երբ սովի հարցը առավել սուր է, հատկապես ձյունով և սառույցով շրջապատված լեռնային շրջաններում, ասվում է զեկույցում:
2023 թվականի հունվարից մինչև նոյեմբեր ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) օգնել է Աֆղանստանում 18,4 միլիոն մարդու՝ բաժանելով ավելի քան 559 հազար տոննա պարեն, նշում է կազմակերպությունը։
Անցած վեց ամսվա ընթացքում, ըստ ՄԱԿ-ի, ՊՀԾ-ն կարողացել է կենսական օգնություն ցուցաբերել մոտ 230 հազ․ խոցելի աֆղանցիների՝ շնորհիվ 3,2 միլիոն դոլար չափով դրամաշնորհի։ Այն տրամադրել է Աֆղանստանի համար մարդասիրական նպատակային հիմնադրամը, որը կառավարում է Իսլամական զարգացման բանկը: