Լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը պաշտպանել է երգիչներ Ֆիլիպ Կիրկորովին և Դիմա Բիլանին, ովքեր մասնակցել են բլոգեր Նաստյա Իվլեևայի սկանդալային «մերկ» երեկույթին:
«Խնդիրն այն է, որ դուք բոլորդ խոսում եք ձեր մասին։ Խոսեք ձեր վաստակի, ստեղծագործելու ձեր իրավունքի մասին, խոսեք երկրի, ժողովրդի մասին: Դուք ուզում եք վերադառնալ ձեր նախապատերազմյան աշխարհը, ուզում եք, որ ձեզ ընդունեն այնտեղ: Առաջարկում եմ այդ սկանդալային արտիստներին՝ գումար փոխանցել խաղաղ երկնքի համար պայքարող ռուս մարտիկներին, ինչպես նաև խորհուրդ եմ տալիս գնալ և անձամբ աջակցել նրանց: Իվլեևան՝ չնայած եթերային արցունքներին, արժանի չէ ներողամտության: Այլ կերպ են իրենց պահում Միայն Բիլանն ու Կիրկորովը: Նրանք գնացել են Ղրիմ, անմիջապես բարձրաձայնել իրենց դիրքորոշումը: Կիրկորովը հայտնել է իր դիրքորոշումը՝ չնայած Ալլա Պուգաչովայի հետ հարաբերությունների բարդությունը»,- ասել է Սոլովյովը: