ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վաղ առավոտից շնորհավորանքներ է ստանում՝ ՀՀ Անկախության 22-ամյակի առթիվ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի շնորհավորական ուղերձում ասվում է. «Առանցքային է Ձեր երկրի ակտիվ ներգրավվածությունը Կազմակերպության աշխատանքներում՝ միտված խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության մեր ընդհանուր նպատակներին»:
Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Մեծ Բրիտանիայի թագուհին, Գերմանիայի նախագահը, Եգիպտոսի նախագահը, Լիբանանի նախագահը և այլ բարձրաստիճան անձինք:
Շնորհավորական ուղերձները դեռ շարունակվում են:


