Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան նախազգուշացրել է, որ ողջ Լիբանանը վտանգի տակ կհայտնվի, եթե Հեզբոլլահը չարձագանքի Բեյրութում ՀԱՄԱՍ-ի փոխղեկավար Սալեհ ալ-Արուրիի սպանությանը, հայտնում է Al Jazeera-ն։

Նա հավելել է, որ Իսրայելի հետ Լիբանանի հարավային սահմանին ներկա գործողությունները «պատմական հնարավորություն» են բացել Լիբանանի համար՝ ազատագրելու Իսրայելի կողմից օկուպացված իր հողերը։


«Իրաքի իսլամական դիմադրությունը նաև պատմական հնարավորություն ունի ազատվելու տարածաշրջանում ԱՄՆ ներկայությունից»,- ասել է Հասան Նասրալլան: