Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի հարեւան Պատրիկ Բետ-Դեւիդը հայտնել է, որ ֆուտբոլիստի տեղափոխությունից հետո իր առանձնատունը Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում թանկացել է 25 միլիոն դոլարով։

«Ես իմ առանձնատունը գնել էի 20 միլիոն դոլարով, իսկ Մեսիի գալուց հետո շուկայական գինը հասել է 40 միլիոն դոլարի։ Մեսին տեղափոխվել է այս թաղամաս, եւ հիմա բոլորը ցանկանում են ապրել այստեղ։ Սա ցանկապատված մեծ տարածք է, որն ունի մեկ մուտք։ Շատ անվտանգ եւ պահպանվող տարածք է։ Հիմա մարդիկ զբոսանավերով մոտենում են այս ափին՝ Մեսիին տեսնելու հույսով»,- Պատրիկ Բետ-Դեւիդի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։


Լիոնել Մեսին առանձնատունը Ֆորտ Լոդերդեյլում գնել է անցած տարվա սեպտեմբերին մոտ 11 միլիոն դոլարով։