Թուրքիայի հարավ-արևելքում՝ Քահրամանմարաշ նահանգում, անցած գիշեր 4,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնել է Թուրքիայի աղետների կառավարման մարմինը:
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 6,97 կմ խորության վրա։ Հետևանքների մասին դեռ տեղեկություններ չկան։