Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հութիների դեմ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հասցրած հարվածը կամայական է, ինչպես նաև Եմենի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին։
Նրա խոսքերով, որոնք մեջբերում են Իրանի ԱԳՆ Telegram-ի ալիքը, «այսօր առավոտյան ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակումը Եմենի մի քանի քաղաքների վրա կամայական է և Եմենի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև միջազգային իրավունքի խախտում է»։ Վաշինգտոնի և Լոնդոնի կողմից նման գործողությունները, ընդգծել է Քանանի Չաֆին, «միայն կհանգեցնեն տարածաշրջանում անկայունության աճի»: