Սեպտեմբերի 23-ին Սոչիում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, Ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից: