ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Եմենում հութիների դիրքերին Հութիների գրեթե 30 դիրքերի վրա համակարգված գրոհ սկսելուց մեկ օր անց, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։

Ուրբաթ երեկոյան լրացուցիչ հարվածներն իրենց մասշտաբով շատ ավելի փոքր էին, քան նախորդները: Նրանց թիրախը ռադարային համալիրն էր, որն օգտագործում էին հութիները, ասել է պաշտոնյան:
Հինգշաբթի օրը Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան 28 հարված են հասցրել Հութիների ընտրված թիրախներին՝ փորձելով նրանց զրկել Կարմիր ծովում միջազգային նավագնացության ուղիները ռմբակոծելու հնարավորությունից: Այս երկու երկրներին աջակցել են նաև Կանադան, Ավստրալիան, Բահրեյնը և Նիդեռլանդները։

Վերջին հարվածը միակողմանի է հասցվել ԱՄՆ-ի կողմից, ասել է պաշտոնյան։


ԱՄՆ-ը սպառնացել է լրացուցիչ ռազմական գործողությունների հնարավորությանը, եթե հութիները շարունակեն անօդաչու թռչող սարքերով և հրթիռային հարձակումները Կարմիր ծովում առևտրային նավերի վրա։

«Մենք անպայման կպատասխանենք հութիներին, եթե նրանք շարունակեն մեր դաշնակիցների հետ նման կատաղի պահվածքը», - ուրբաթ օրը Փենսիլվանիա կատարած այցի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Սակայն ԱՄՆ-ի հարվածներից հետո հութիները մեկ այլ հականավային բալիստիկ հրթիռ են արձակել Եմենի հարավում գտնվող Ադենի ծոցում գտնվող առևտրային նավի ուղղությամբ: