ԱՄՆ կործանիչը խփել է հականավային թեւավոր հրթիռ, որն արձակվել էր ԱՄՆ ՌԾՈւ ականակրի դեմ հութիների կողմից վերահսկվող Եմենից, տեղեկացրել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) սոցիալական ցանցերում։
«Հունվարի 14-ին, ժամը մոտավորապես 16.45-ին (Սանայի ժամանակով) Իրանի կողմից աջակցվող հութիները Եմենում հականավային թեւավոր հրթիռ են արձակել Laboon (DDG58) էսկադրային ականակրի դեմ, որը գործում է Կարմիր ծովի հարավային մասում։ Հրթիռը խփվել է Խոդեյդայի ափի մոտ»,- նշվել է հաղորդագրությունում։
Վիրավորների եւ ավերածությունների մասին տվյալներ չկան։
Անցած ուրբաթ ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի հութիներին պատկանող ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան նավերի դեմ նրանց շարունակվող հարձակումների։ Ամերիկյան ՌՕՈւ հրամանատարությունը հայտարարել է, որ Եմենում հութիների 16 օբյեկտներին հասցվել է ավելի քան 60 հարված։