Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Գլենդելում հանցագործ աշխարհի մեծ թվով ներկայացուցիչների մասնակցությամբ ճաշկերույթ է տեղի ունեցել՝ հանցավոր աշխարհում հեղինակություն համարվող «Պզո» մականվամբ Արմեն Ղազարյանի ազատ արձակման կապակցությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, «Պզոն» ազատ էր արձակվել, քանի որ ամերիկյան իրավապահները լուրջ հիմքեր չէին ունեցել նրան մեղադրելու համար: Հայաստանյան ԶԼՄ-ներում մինչ այդ տեղեկություններ էին տարածվել, որ նրա ազատ արձակումը կապված է ամերիկյան իրավապահների հետ համագործակցելու հետ, սակայն ռուսաստանյան և ամերիկյան մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ այդ ամենը հերյուրանքներ են, չեն համապատասխանում իրականությանը, իսկ նրա ազատ արձակման գործում մեծ դեր է ունեցել նրա փաստաբանը՝ Մարկ Կիրակոսը:

Մանրամասները` shamshyan.com-ում