Առնվազն չորս մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է Արիզոնա նահանգի Էլոյ քաղաքում օդապարիկի վթարի հետևանքով։ Այս մասին կիրակի օրը հայտնել է տեղի ոստիկանությունը։

«Առավոտյան ժամը 7:50-ի սահմաններում օդապարիկը վթարի է ենթարկվել անապատային տարածքում՝ Սանսայն բուլվարից և Էլոյում գտնվող Հաննա ճանապարհից դեպի արևելք: Միջադեպի հետևանքով չորս մարդ զոհվել է, մեկը՝ ծանր վիրավորվել»,- ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ։


Օդապարիկի անկման պատճառների մասին տեղեկություն չի հաղորդվում։ Կատարվում է հետաքննություն։