Բունդեսվերը պատրաստվում է Ռուսաստանի դեմ զինված հակամարտության, գրում է գերմանական Bild հրատարակությունը։
Նշվում է, որ նմանատիպ եզրակացություն է բխում գաղտնի փաստաթղթից։
Պարբերականի կողմից նշված փաստաթղթերում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հնարավոր սրումը կարող է տեղի ունենալ այս տարվա փետրվարին։
Սա ուսուցման սցենար է, որը նկարագրում է քայլ առ քայլ, ամիս առ ամիս, թե ինչպես կգործի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ինչպես պետք է պաշտպանվի ՆԱՏՕ-ն։
Բունդեսվերի այս սցենարում էսկալացիան կսկսվի ընդամենը մի քանի շաբաթից։ Դրանից անմիջապես հետո տասնյակ հազարավոր գերմանացի զինվորներ պետք է ուղարկվեին մարտի։