30 ավտոբուսները, որ նախատեսված էր ներմուծել նախորդ պայմանագրի շրջանակներում, 28-ն արդեն Երեւանում են: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ նշեց տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը:
«Մուս երկուսը այս շաբաթ նույնպես կտեղափոխվեն Երեւան եւ մատակարարը իր պարտականություններն ամբողջությամբ կտարած կլինեն: Սպասում ենք, որ այդ երկուսն էլ գան, մաքսազերծման աշխատանքները կատարենք, եւ ենթադրում եմ 15-20 օրում քաղաքապետի որոշումների նախագծերը կպատրաստենք, որպեսզի սկսենք սպասարկել»,-ասաց նա:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ նոր ավտոբուսային երթուղիներից մեկը պետք է անցնի Դավիթ Բեկով. «Այնտեղ ունենք որոշակի բաց Նոր Նորքից դեպի Էրեբունի եւ նաեւ Շենգավիթ վարչական շրջանները կապող»: