Վերջերս հրապարակված գիտական վերլուծության համաձայն, անցած հոկտեմբերին Պերուի մայրաքաղաքի օդանավակայանում խորհրդավոր կերպով հայտնված երկու «այլմոլորակային մումիաները» միանգամայն երկրային ծագում ունեն, գրում է Reuters-ը։
Սարսափելի գտածոները Լիմայում կայացած մամուլի ասուլիսում փորձագետները նկարագրեցին որպես «մարդանման տիկնիկներ, որոնք, հավանաբար, պատրաստված են ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների մասերից»:
Հետազոտվել էր նաև երեքմատնանի ձեռքը, որը, ենթադրաբար, Պերուի Նասկա շրջանից է, փորձագետները բացառել են այլմոլորակային կյանքի հետ որևէ կապ:
«Դրանք այլմոլորակայիններ չեն։ Սրանք տիկնիկներ են, որոնք պատրաստված են այս մոլորակի կենդանիների ոսկորներից՝ միացված ժամանակակից սինթետիկ սոսնձով,- պատմել է Պերուի դատական բժշկության և քրեագիտության ինստիտուտի հնագետ Ֆլավիո Էստրադան։- Սա ամբողջովին հորինված պատմություն է»։
«Արձանիկները» հայտնաբերվել են Լիմայի օդանավակայանում գտնվող DHL առաքման ծառայության գրասենյակում՝ ստվարաթղթե տուփի մեջ և հագցված են եղել մումիֆիկացված մարմինների նման։ Հետագայում որոշ լրատվամիջոցներ առաջ էին քաշել ենթադրություն հնարավոր այլմոլորակային ծագման մասին։