Մի հատ նոր խաբեություն կա. առաջարկում են օրը 20 րոպե աշխատել ու վաստակել 100 հազարից մեկ միլիոն դրամ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Մտածեցի, որ էնքան ակնհայտ բան ա, որ անդրադառնալու իմաստ էլ չկա։ Բայց որ մի հիսուն հոգի գրեց, հարցնում են, թե բա, կարող ա իրական ա։ Որոշեցի գրել։ Իհարկե, իրական ա։ Պարզապես զգուշացնեմ, որ կարող ա շաբաթը մեկ էլ կես կիլո ոսկի պրեմիա տան։ Զգոն եղեք»,- նշել է նա: