Al Jazeera-ն հայտնում է, որ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Էրբիլում (Իրաք) մի շարք ռազմական օբյեկտների ուղղությամբ` ի պատասխան Իրանում տեղի ունեցած ահաբեկչության։
Reuters-ի հետ զրույցում ամերիկյան դիվանագետները պնդել են, որ որևէ ամերիկյան օբյեկտ այդ հարվածներից չի տուժել։
Իրանը նաև հայտարարել է հեռահար հրթիռային հարվածներով Սիրիայում ռազմական օպերացիայի իրականացման մասին։ Խոցվել են թիրախներ 1200 կմ հեռավորությունից։